Անգելա Մերկելը քննադատել է ԱՄՆ նախագահի որոշումը
ՔաղաքականությունԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է յոթ մուսուլմանական երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Այս մասին հայտնել է կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերտը։
«Մերկելը վստահ է, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել մարդկանց նկատմամբ կասկածները նրանց կրոնական կամ որեւէ այլ պատկանելիության հիման վրա»,- նկատել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփի որոշումով ԱՄՆ մտնելու արգելքը տարածվելու է Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների վրա։