Ռուսաստանը ռազմակայանի տեղակայման համար տարեկան 4․5 մլն դոլար է վճարելու Ղրղզստանին
ՄիջազգայինՌուսաստանը Ղրղզստանին տարեկան 4․5 մլն դոլար է վճարելու ռազմակայանի տեղակայման համար, հայտնում է Ինտերֆաքսը, վկայակոչելով կողմերի միջեւ կնքված համաձայնագիրը։ Փաստաթղթում ճշգրտված չէ ռուսական կոնտինգենտի թվաքանակը։
Ըստ դրա՝ բոլոր ռուսական խմբավորումները Ղրղզստանի տարածքում կստանան միավորված բազայի ստորաբաժանումների կարգավիճակ։ ՌԴ-ն շահագործելու է կապի հանգույց 811․2 հա տարածքի վրա ու փորձարկումների բազա ՝ Իսիկ -Կուլ լճի ջրային տարածքում։
«Ռուսաստանի կողմից հողատարածքների ու ջրային տարածքի գործածման համար ամենամյա վճարը կազմելու է 4 մլն 502 հազր 495 դոլարին համարժեք գումար»,- ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված կայքում։