Քաղաքագետ. Վիեննայի պայմանավորվածությունների կատարման կարելի է հասնել Բաքվի վրա ճնշմամբ
ՄիջազգայինՎիեննայի պայմանավորվածությունների կատարման առաջընթացի կարելի է հասնել միայն Բաքվի վրա համաձայնեցված ճնշմամբ: Այդ մասին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով փաստը, որ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վեջին հանդիպման հիմնական թեման եղել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, նաեւ Բաքվի կողմից պարտավորությունների չկատարումը:
«Միանգամայն ակնհայտ է, որ այդ հարցը քննարկվել է ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը: Իսկ մեկնաբանությունների եւ հայտարարությունների բացակայությունը վկայում է, թերեւս, որ այդ քննարկումն ապարդյուն է եղել: Կարծում եմ՝ հաջողության (այսինքն, Ադրբեջանի կողմից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման) կարելի է հասնել միայն Բաքվի վրա բոլոր հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ համաձայնեցված ճնշմամբ: Այժմ նման համաձայնեցված ճնշման պայմաններ տեսանելի չեն»,- ասել է Սկակովը: