Ղազախստանում առաջարկել են օրինականացնել մտավոր հետամնացների ամլացումը
ՄիջազգայինՂազախստանում առաջարկել են օրինականացնել մտավոր հետամնացների ամլացումը։ Նման առաջարկներով է հանդես եկել «Անա ույ» նախագծի համակարգող Նադիա Լիսիցինան Ուրալսկում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ, փոխանցում է т Informburo.kz.–ն։
Խոսել են նաեւ այն մասին, որ պետությունը գրեթե չի օգնում մտավոր հետամնաց մարդկանց ադապտացմանը, չի զբաղվում նրանց խնդիրներով։ Նման ախտորոշումով կանայք անվերահսկելիորեն հղիանում են ու հաճախ լույս աշխարհ բերում հիվանդ երեխաների՝ կանխավ նրանց դատապարտելով որբության։
«Ես բժիշկ չեմ, բայց աշխատանքային փորձից գիտեմ, որ որքան ցածր է ինտելեկտը, այդքան բարձր է սեռական ակտիվությունը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պատճառը սովորական հասանելիությունն է ու ծնված երեխաների համար սոցիալական պատասխանատվության բացակայությունը»,- բացատրել է իր դիրքորոշումը Նադիա Լիսիցինան։