Զբոսաշրջությունը աշխարհի շատ երկրների հիմնական եկամուտն է
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Աշխարհում շատ երկրներ կան, որոնց հիմնական բյուջետային մուտքերը ապահովում է զբոսարջությունը: Ամեն երկիր զբոսարջիկին գերում է շատ տարբեր ուղություններով: Կան նաև այպիսի երկրներ, որոնք ունեն բնական պաշարներ, բայց ձգտում են նավթագազային կախվածությունը նվազեցնել և իրենց հիմնական ֆինանսական մուտքերը ապահովել զբոսարջության հաշվին: Օրինակ բոլոր գիտեն, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ունեն նավթի խոշոր պաշարներ, բայց միևնույնն է նրանց եկամուտներների կեսից ավելին գոյանում հենց զբոսարջության հաշվին:
Կան երկրներ ուր մարդիկ ցանկանում են այցելել տեսնելու պատմական տեսարժան վայրեր, կան այնպիսիք, որոնք զբոսաշրջիկներին գերում իրենց յուրահատուկ ազգային կերակրատեսակներով, բնությամբ, բազմադարյա պատմությունով կամ հարմարավետ սպասարկումով: Մեր պետությունը դասվում է վերջիններիս շարքին: Մենք ունենք հրաշալի բնություն, ունենք հնագույն պատմություն, անթիվ տեսարժան վայրեր, հիանալի կերակրացանկ: Հայաստանում գործում էին և բացվել են մի շարք միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցներ ՝ Radisson Blu, Hyatt Place, Marriot և այլն: Կան բոլոր նախադրյալները զբոսարջության ոլորտը զարգացնելու համար:
Այսօր տեղի է ունեցած կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը անդրադարձել է տուրիզմի հարցին և տվել համապատասխան հանձնարարականներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը Զբոսաշրջության պետական կոմիտեին այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ:
Օրերս Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններով այսուհետ ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ տարածք նաև ներքին անձնագրերով, ինչը զբոսարջիկների մեծ հոսք է խոստանում:
Արդեն իսկ նկատելի է, որ ռուս զբոսարջիկների թիվն ավելացել է: Որպես օրինակ բավական է նշել Ծաղկաձորը: Այնտեղ ձմեռային հանգիստ անցկացրած յուրաքանչյուր քաղաքացի կարող է փաստել, որ զբոսարջիկների մեծամասնությունը կազմում են ՌԴ ից եկածները: Սա պետք է օրինակ ծառայի նաև այլ պետությունների համար, որոնց հետ հնարավոր է համագործակցության նման եզրեր գտնել: Զբոսարջության ոլորտի զարգացումը բավականին կարևոր հարց է, քանի որ այն կարող է դառնալ ամենա եկամտաբեր ոլորտներից մեկը: