Հայաստանը ԱՄՆ–ի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը շարունակելու հույս ունի
ՔաղաքականությունՀայկական կողմը հույս ունի, որ անկախ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից, հայ–ամերիկյան համագործակցությունը ռազմական ոլորտում կշարունակվի։ Այս մասին հունվարի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ սկսած զինվորականների նախապատրաստությունից մինչեւ խաղաղապահ գործունեություն։ «Կա բավականին սերտ համագործակցության ծրագիր»,– ասել է նախարարը եւ նշել, որ հունվարի 28-ին Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Հայաստան կայցելեն Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարն ու ՌԴ պաշտպանության փոխնախարարը։