Ստեփանյանի՝ 74 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը 74 միլիոն դրամից ավելի դրամական միջոցներ ունի: Այս մասին իմանում ենք Ստեփանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Տիգրան Ստեփանյանի դրամական միջոցները 2015 թ. ընթացքում հետևյալ պատկերն են ունեցել. տարեսկզբին նա հայտարարագրել է 73 միլիոն դրամ, իսկ տարվերջին մի փոքր ավելի՝ 74 միլիոն 500 հազար դրամ:
Պատգամավորի տարեկան եկամուտներն էլ գոյացել են զուտ աշխատավարձից և կազմել 6 միլիոն 886 հազար դրամ:
Նրա կինը՝ Լիդիա Ստեփանյանը, նույնպես դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 32 միլիոն 500 հազար դրամի չափով: Իսկ իր եկամուտներն էլ կազմել են 18 միլիոն 500 հազար դրամ և նշվել որպես այլ եկամուտներ:
Տիգրան Ստեփանյանը 1989–1993 թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայում` որպես ավագ օպերատոր: 1993–1997թթ.՝ ղեկավարել նավթամթերքների ներկրմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունը, իսկ 2000–2007 թթ.՝ եղել «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: