Զինվոր-հասարակություն կապերը պետք է ամրապնդել, հաճախակի կազմակերպելով մասայական հանդիպումներ
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Զինվոր-հասարակություն կապերը պետք է ամրապնդել, հաճախակի կազմակերպելով մասայական հանդիպումներ։ Դպրոցում սովորող աշակերտները պետք է անմիջական շփում ունենան զինվորի հետ, հաճախակի այցելեն սահմանապահ զորամասեր՝ ծանոթության տեսքով։ Բանը նրանում է , որ դպրոցում սովորող աշակերտը գաղափար չի կազմում բանակի մասին , շատերի մոտ տպավորություն է ստեղծվում թե բանակը միայն սահման պահել հասկացություն- գործողությունն է, սահման պահելուց բացի կան գործողություններ, որոնք էլ ավելի են հետաքրքրացնում զինվորի ծառայությունը։ Կարևոր է չմոռանալ սահմանին կանգնած հայ ախպոր մասին , կարևոր է միշտ հիշել և օգնել՝ մեր ուժերի հնարավորինս չափով։ Ուշադրությունը և համակենտրոնացումը կօգնի ոչ մկիայն մեզ այլ նաև հայոց բանակին՝ ցույց տալով սխալները և թերությունները ՝ մենք չենք թուլացնում հայոց բանակը , այլ ամրապնդում, որ այսպիսի սխալներ երբեք չկրկնվեն։Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայոց բանակն է , իսկ դրա հավաստիքը Հայ Զինվորները։