Չիկագոյում վեց մարդ է վիրավորվել հրաձգության հետեւանքով
ՄիջազգայինՉիկագոյում վեց մարդ է վիրավորվել այս շաբաթվա սկզբին սպանված 20-ամյա Ջամաի Ֆիլդսի հիշատակին կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։
Reuters-ի փոխանցմամբ բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում մի 16-ամյա պատանու ու 12-ամյա աղջկա։ Նշում են, որ հրաձգությունը բացել են տեղի ավազակախմբի անդամները, որոնք սոցցանցերից տեղեկանալով միջոցառման մասին, եկել էին ինչ-որ մեկին սպանելու նպատակով։ Ոստիկանությունը առայժմ ոչ մեկին չի կալանավորել։