Լավրովը Ջոնսոնին հրավիրել է Մոսկվա
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնին հրավիրել է Մոսկվա, հայտնել է Լավրովի տեղակալ Վլադիմիր Տիտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նա Լավրովից համապատասխան հրավերք ունի, այնպես որ հիմա Լոնդոնի որոշման հերթն է»,- ասել է ՏԻտովը։ Նա նաեւ հայտնել է, որ այդ այցը օրակարգում է, ու նշել արտգործնախարարությունների միջեւ շփումների հարցում բրիտանական կողմի «պասիվ» ու «կողմնապահ» մոտեցումը։