Բուռնաշի «հղիությունը» երկարատև է ...
BlogՄուշեղ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այս մականունավոր պատգամավորը՝ Բուռնաշը, իր վերջին ալկոհոլաբույր հարցազրույցում անհոդաբաշխ խոսքը տանելով դեպի այտեղ, որտեղից ունի սրտի մռմռոցներ՝ փորձում է գնահատականներ տալ Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ անտրամաբանական ու զավեշտալի մեկնաբանություններ անելով ու իր համար ազգի մարդիկ ընտրելով: Բուռնաշը, գաղտնիք չէ, որ տարիներ ի վեր իր փողերը կուտակել է ժողովրդի դժվար աշխատանքի ու ամեն կաթիլ քրտինքի հաշվին, երբ անմարդկային պայմաններում շատ բարձր վարձերով տարածք էր տալիս ժողովրդին ու իրեն <<հայրենասեր գործարար>> զգում: Իսկ ո՞ւր է թաքնված շան գլուխը: Բոլորս էլ հիշում ենք, որ այս նույն ժողովրդի խնդրանքին ականջալուր եղավ Գագիկ Ծառուկյանը և անհամեմատելի պայմաններով կառուցեց ու բառիս բուն իմաստով նվիրեց ժողովրդին ու առևտրականներին <<Առինջ մոլը>>, բուռնաշը սուր մռմռոցներ ունեցավ և հղիացավ, որը ինչպես տեսնում ենք շարունակվում է մինչ օրս և ամեն եզակի առիթ օգտագործում է՝ հիշեցնելու իր դեռ չծննդաբերած կարգավիճակի մասին ու ամեն անգամ մատնացույց անում թաքնված շան գլխի տեղը :