Միհրան Պողոսյանը Վարդան Այվազյանին կնշանակի պետգույքի կառավարման վարչության պետ. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոտայքի մարզում նախընտրական գործընթացները հետաքրքիր «ծալքեր» են պարունակում: Ինչպես հայտնի է, այս ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու է գրանցվելու գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդին` Վահան Հարությունյանը, ով «Միկմետալի» սեփականատեր Միշա Հարությունյանի որդին է:
ՀՀԿ–ից այստեղ պատրաստվում էր իր թեկնածությունը դնել նաև Վարդան Այվազյանը: Սակայն, ըստ «Փաստի» տեղեկությունների, Քեթրինի Միհրանը Վարդանին համոզել է չդնել իր թեկնածությունը` հօգուտ Վահանի: Փոխարենը Այվազյանին խոստացել է ապրիլին նշանակել տալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ: Իսկ ներկայի պետ Արման Գալուստի Սահակյանը մինչ այդ ԱԺ պատգամավոր կդառնա և կազատի այդ աթոռը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում :