«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ


Նոր, բարդ ու նուրբ առաջադրանք ընտրակեղծարարներին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ինչո՞վ կտարբերվեն նախագահական ընտրություններից:

– Միշտ Ազգային ժողովի ընտրությունները նախագահական ընտրություններից տարբերվել են նրանով, որ նախագահականի ժամանակ հաղթողին հասնում է ամեն ինչ, պարտվողին` ոչինչ: Իսկ խորհրդարանական ընտրությունների պարագայում այդպես չէ: Առկա է նկարչի ներկապնակը` իր տարբեր գույներով: Մեկը` մի փոքր քիչ, մեկը` մի փոքր շատ, մեկը կստանա հինգ տոկոս, մեկը` տասը տոկոս: Բայց բոլորն էլ շանս ունեն անցնելու խորհրդարան: Եվ ամեն մեկի կողմից պայքարն ընթանալու է իր տոկոսի համար: Չի լինելու սև ու սպիտակի, կյանքի ու մահու կռիվ:

– Կեղծ և ոչ կեղծ ընդդիմություն. այս թեզն ո՞վ է շրջանառել, ո՞ւմ կողմից է մեջտեղ բերվել:

– Դա շատ բնական թեզ է: Որովհետև տարիների ընթացքում մարդիկ այնքան են տեսել, թե ոնց են այս կուսակցությունից այն կուսակցություն թռնում, սկզբից հայհոյում են իշխանությանը, բայց մեկ էլ պարզվում է, որ իշխանության կողքին են: Կամ` իշխանության մեջ են, մեկ էլ գործից հանում են, դառնում են ընդդիմություն: Այնպես չէ, որ մեկը հատուկ շրջանառում է այդ արտահայտությունը:

– Իսկ այդ հանգամանքից` ընդդիմադիր դաշտի կռիվ–ղալմաղալից իշխանությունը չի՞ օգտվում, ձեռքերը չի՞ տաքացնում կրակի վրա:

– Իհարկե, օգտվում է: Դա էլ է բնական: Ինչ ուժ էլ լինի, կօգտվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում` մեր ընդդիմությունը կմիավորվի՞ կամ` միավորվում է գաղափարակա՞ն հենքով:

– Չկա գաղափարական հենք, ընդհանրապես: Մոռացեք’:

– Նրանց կանոնադրությունների մեջ դա գրված է:

– Է, որ գրված է` ի՞նչ: Գնացեք իրենց հարցրեք. իրենք գիտե՞ն իրենց կանոնադրությունը: Կամ` ո՞րն է իրենց գաղափարական հենքը: Մի բան կա, որը կարող են մատնանշել, և որը կրկին գաղափար չէ` իշխանափոխությունը:

– Այսինքն` մարտավարական խնդիր լուծելու համար:

– Այո: Միա՛յն: Ռազմավարական խնդիրների համար գաղափարական հենք գոյություն չունի ոչ իշխանական դաշտում և ոչ ընդդիմադիր դաշտում: Հայաստանում քաղաքական դաշտը գաղափարական առումով փոշիացած և զրոյացած է:

– Իսկ ընդդիմադիր դաշտի նոր կուսակցությունները և հները ինչպե՞ս կհարաբերվեն ընտրությունների ժամանակ: Խանդ և այլն…

– Անշուշտ դա կլինի: Արդեն իսկ կա: Ամեն մեկը պայքարելու է իր ձայնի համար: Ի տարբերություն նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների սկզբունքն է` եղունգ ունես` գլուխդ քորի:

– Իսկ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև ձեռք բերված կոնսենսուսը կբարելավի՞ ընտրությունների որակը:

– Կապրենք` կտեսնենք: Ես, լինելով շատ օպտիմիստ մարդ, նաև մեր հասարակության շատ անդամներից տարբերվելով նաև նրանով, որ այնուամենայնիվ իմ հույսը չի մեռնում երբեք, անգամ` վերջում, այդ հարցում մի քիչ ավելի ռեալիստ եմ: Ընդգծենք` ոչ թե պեսիմիստ եմ, այլ` ռեալիստ եմ:
Բանն այն է, որ այս հարցում ընդամենը փոխվում են տեխնոլոգիաները: Պարզ է, որ վաղուց արդեն չկա քվեատուփ գողանալը, լույսեր հանգցնելը, լցոնումներ անելը: Այս տեխնոլոգիաները մնացել են անցյալում: Այժմվա մեթոդներն այլ են: Պարզապես շատ ավելի վաղ, ընտրատեղամասերից շատ ավելի հեռու գնվում է ընտրողի ձայնը, որն էլ ֆիքսել փաստացի հնարավոր չէ:

– Այսինքն նոր առաջադրանք, նուրբ ու բարդ առաջադրանք է տրվելու մեր ընտրակեղծիքներ անողներին:

– Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Վանաձորում, երբ արդեն ընտրությունը եղել–վերջացել էր: Պարզ էր, որ ինչ–որ կերպ գնվեցին ավագանու ձայները, երբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ–ի թեկնածուն: Բայց ահա դրանից հետո չեն կարողանում ավագանու նիստեր անել: Բանն այն է, որ քաղաքապետն ընտրվեց փակ–գաղտնի քվեարկությամբ, իսկ եթե գան–նստեն սեղանի շուրջ, որպեսզի ավագանու նիստ գումարվի, արդեն հայտնի կդառնա, թե ովքեր էին ծախվող անդամները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր
Ամենադիտված