Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Աբրահամյանի ձգտումները համահունչ էին սեփական կշռին

Blog

Նարեկ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Հովիկ Աբրահամյանի՝ՀՀԿ-ից դուրս գալը սենսացիա իհարկե չես համարի,որովհետև դեռ Վարչապետ եղած ժամանակ մարդը չէր թաքցնում իր քաղաքական ամենաբարձր ամբիցիաները։ Եթե հիշենք նրա անցած ուղին, քաղաքական դաշտի վրա նրա ունեցած ազդեցությունը,ապա այդ ամբիցիաները տեղ-տեղ կարող էին և արդարացված լինել ու հակառակն անտրամաբանական կլիներ։ Քաղաքական գործիչը պետք է ունենա ամբիցիա,սակայն ի տարբերություն իր շատ կուսակիցների,նրա ձգտումները համահունչ էին սեփական կշռին։ Այդ առումով Աբրահամյանը համարյա թե հասել էր իր ուզածին։

Ինչու համարյա։ Պարզ ու հասարակ մի պատճառով։ Ոչ թե այն պատճառով,որ նա սկսել էր չգոհացնել Սերժ Սարգսյանին ու վերջինս նրան ցույց տվեց դռան տեղը,այլ պարզապես Աբրահամյանը միգուցե փորձում է շարունակել ռեալիզացվել,չի համարում,որ Վարչապետի պաշտոնը իր պիկն էր,չի համարում,որ պետք է անցնի պատմության գիրկը,այլ ֆուտբոլային լեզվով ասած ձևակերպում է իր տրանսֆերը այլ տեղ։ Հայաստանի քաղաքական պլատֆորմը շատ նեղ է, հանրության՝ քաղաքականության մասին պատկերացումներն էլ հիմնականում իռացիոնալ ինտոնացիա ունեն,այդ իսկ պատճառով մարդը շատ լավ հասկանում է,որ ջրի երեսին մնալու համար քայլը պետք է արվի հենց հիմա,երբ չի պակասել քաղաքական դինամիկան։ Սեյրան Օհանյանը,օրինակ իր որոշումը կայացրեց պաշտոնից ազատվելուց մի քանի ամիս հետո,ինչը նշանակում էր,որ նա երկար է մտածել գնա այդ քայլին թե ոչ։ Որոշակի երաշխիքներ ու կողմնակիցներ է ձեռք բերել,նոր հետո հայտարարել։

Մոսկվա կատարած այցը գալիս է ազդարարելու երկու բան

1. Աբրահամյանը որոշակի ռիսկի է գնում՝ հաստատելով, որ ամեն դեպքում Հայաստանի հաջողության գրավականը շարունակում է գտնվել պաշտոնական Մոսկվայի ձեռքում (իսկ ռուս վերնախավի հետ Արգամիչը ունի բավականին ջերմ անձնական հարաբերություններ)։
2. Հանրությանը մեսիջ է ուղարկում,որ դա ավելի քան բավարար գործոն է երկրում լուրջ սուբյեկտ դառնալու համար։ Իսկ հաշվի առնելով,որ Ռուսաստանը 2017 թվականի Պառլամենտական ընտրություններից հետո Հայաստանում իր ազղդեցությունը պահպանելու համար «բազարվելու» է սովորույթի համաձայն ոչ թե մեկ,այլ արդեն մի քանի քաղաքական խմբերի հետ,առավել քան ցցուն են դարձնում, թե ինչպես է Արգամիչը պատրաստվում դասավորվել դաշտում։

Հ.Գ. Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի նախկին ենթակաների ու կողմնակիցների անթաքույց հրճվանքն ու խրախճանքը տեսնելիս, հասկանալի է դառնում մեր հանրության քաղաքական բագաժի ամբողջ սնանկությունն ու փչացածությունը,որովհետև հանրությունն է սնուցում էլիտային,այլ ոչ թե հակառակը։

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված