Շուվալով. Մաքսային միությունը չի տուժի ԱԽԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց
ՄիջազգայինԱնդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից (ԱԽԿ) ԱՄՆ-ի դուրս գալը չի ազդի Մաքսային միության աշխատանքի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Չեմ կարծում, որ ԱԽԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կազդի Չինաստանի եւ Մաքսային միության երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Մենք մեր սեփական Եվրասիական գործընկերությունն ենք կառուցում»,- ասել է Շուվալովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Նա նաեւ մտադիր է վերանայել Ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը: