Իսպանիայում դպրոցական ավտոբուս է կողաշրջվել
Ուշադրության կենտրոնումՄադրիդի արվարձանում կողաշրջվել է դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, տուժել է 17 երեխա, հայտնում է Europa Press–ը։
Ավտովթարը տեղի է ունեցել Ֆուենլաբարդա քաղաքում։ Iribus ընկերության ավտոբուսում 25 դպրոցական է եղել։ Նրանք 11-13 տարեկան են։ Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանց զննում են բժիշկները։ Ստացած վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ El Mundo թերթը հայտնում է, որ տուժել է 14 երեխա։