Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Սրբություն չճանաչող հանրահայտ Խաչատրյանի, 21 միլիոն դրամ վարկի և երինջների հետքերով...

Blog

Shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ մի դրվագով, երբ հրապարակավ հայտարարեց, որ 2016 թ. հոկտեմբերի 5-ին ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկել:

Պատգամավորն էլ, ի պատասխան այս հայտարարության, ժխտեց, որ իր կողմնակիցները ծեծել են Արտյոմ Խաչատրյանին, բայց հայտարարեց, որ վերջինս իր ընտանիքի վերաբերյալ ապատեղեկատվություն է հրապարակել, իսկ ԱԺ-ում հերթական հարցուպատասխանի ժամանակ էլ հարց  հնչեցրեց, թե ինչպե՞ս է հնարավոր Խաչատրյանի «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ընկերությանը պետբյուջեից 21 մլն դրամի արտոնյալ գյուղատնտեսական վարկ տալ: 

Արտյոմ Խաչատրյանին տրված 21 միլիոն դրամ վարկի հետքերով ժամանակին գնացել էր կայքերից մեկը. մասնավորապես, Fnews.am- հետ զրույցում Գյուղնախարարության իրավաբանական վարչության պետ Արսեն Ավետիսյանն, անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի այս հարցադրմանը, նշել էր, որ  Արտյոմ Խաչատրյանին գյուղնախարարության կողմից չի տրամադրվել ո՛չ վարկ, ու ո՛չ էլ գումար: Ըստ պաշտոնյայի հայտարարության՝ Ա. Խաչատրյանին տվել են երինջներ: Գյուղնախարարության մասնագետը պարզաբանել էր նաև, որ Արտյոմ Խաչատրյանը հանդիսանում է «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրի» շահառու, որի շրջանակում գյուղնախարարության և Արտյոմ Խաչատրյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն' տարաժամկետ (4 տարում' առաջին տարում 10%, երկրորդում' 20%, երրորդում' 30%, չորրորդում' 40%) վճարման պայմանով Արտյոմ Խաչատրյանին են տրամադրել արտերկրից ներմուծված տոհմային երինջներ: Շահառուն պարտավորվել է 4 տարվա ընթացքում գումարները մարել, որից հետո ապրանքը, սեփականատիրության իրավունքով, մնում է շահառուին… Սա վարկ չէ, տոկոս չկա նախատեսված…»,-սա մեջբերում է լրատվականին տրված պարզաբանումից: 

Արտյոմ Խաչատրյանի մասին hraparak.am-ի հրապարակումներից մեկում էլ նշվում է. «Ինչպե՞ս կարող է ակտիվ լրագրությամբ զբաղվող մարդու նկարը Google-ում չլինել: Արտյոմ Խաչատրյանի նկարն, օրինակ, չկա, մինչդեռ ժամանակին համացանցը լիքն էր նրա նկարներով՝ թե՛ նախագահների մեծադիր պատկերներով կաբինետներում նստած, թե՛ բանտախցում, երբ այցելում էր ցմահ դատապարտվածներին, թե՛ զանազան հեռուստահաղորդումներում էր երևում, երբ այն օրերի տելեները գլուխ էին ջարդում՝ հասկանալու համար թե ինչից է ստեղծված այդ Արտյոմ Խաչատրյանը, որ «Ազատամտություն» անունով թերթ էր խմբագրում՝ որպես այդ թերթի գլխավոր սրիկա:

«Ազատամտությունը», որ իրականում ազատաբթություն էր, երկար կյանք չունեցավ, իհարկե: Որպես այդ թերթի ընթերցող, կարող եմ վստահ ասել, որ թերթը փակվեց հենց իր՝ Արտյոմ Խաչատրյանի մեղքով, որովհետև նա սեփական օրաթերթը վերածել էր օգտագործված պահպանակի և ամեն Աստծո օր ի ցույց էր դնում հայությանը, իհարկե, խուսափելով օրվա նախագահին բան ասել: Նրա բոլոր թիրախները, կին թե տղամարդ, վարչապետ, թե ԱԺ նախագահ, պատգամավոր, թե նախարար, շարքային քաղաքական գործիչ, թե օլիգարխ, լրագրող թե մեկնաբան, «ազգային խայտառակություն» էին, և միայն նախագահն էր անձեռնմխելի: Ահա այսպիսի գլխավոր սրիկա էր Արտյոմ Խաչատրյանն՝ իր թերթով:

Մի առիթով սույնը համարձակվեց իր «ազատամտությունում» գրել, որ հայ լրագրողուհիները բարոյականության դեֆիցիտ ունեն: Բնականաբար, նա ապացույց չուներ և ես իրեն պատասխանեցի, որ թերթում նման բան գրող տղամարդը բոզ է: Ի դեպ՝ գեղարվեստական գրականության մեջ տղամարդ-բոզի կերպար, ինչքան ասեք՝ կա: Դա այն տղամարդն է, որ կարող է ամենաբամբասկոտ կնոջն էլ տանել ծովն ու ծարավ հետ բերել:

Ի՞նչ երկարացնեմ… Երբ բանը հասավ կին պատգամավորներից մեկի մերկ լուսանկարները (մոնտաժված, իհարկե) թերթում տպելուն, և սպառնալիքներ եղան տվյալ պատգամավորուհու արական սեռի բարեկամներից, այս տղամարդ-ոչնչությունը անհետացավ ասպարեզից այնպես, ասես չէր էլ եղել: Կասեի՝ թերթը թողեց ու փախավ: Ահա, այսպիսի տղամարդ բոզ:

Պատասխանիս համար նա հասցրեց դատի տալ ինձ, բայց գործը կարճվեց, որովհետև նույնիսկ քննիչների համար (այն ժամանակ մամուլի մասին օրենքը քրեական էր) ակնհայտ էր, թե ում հետ գործ ունեն՝ ի դեմս Արտյոմ Խաչատրյան արարածի:

Ուրեմն սա ահագին ժամանակ կորած էր, և, ինչպիսի բարեբախտություն, հասարակությունը ազատվել էր ամեն օր նրա գրչից թռած հերթական խայտառակությունը ընթեցելու պարտադրանքից: Բայց ավաղ, զոմբիները վերադառնալու սովորություն ունեն:

Արդեն ինչքան ժամանակ է www.shame.am անունով կայք է գործում: Կայքի լափառոշ լեզուն մեզ հուշում է, որ կայքի գլխավոր խայտառակությունը միանշանակ Արտյոմ Խաչատրյանն է, նույն ինքը՝ ոչ մի սրբություն չճանաչող հանրահայտ տղամարդ բոզը»,-սա էլ մեջբերում էր hraparak.am կայքից:

 

Առայժմ՝ այսքանը տխրահռչակ Արտյոմ Խաչատրյանի մասին:

Շարունակելի...

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված