Նավթի համաշխարհային գները նվազում են
ՄիջազգայինԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.32%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.01 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.23%-ով եւ հասել 55.31 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: