2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները


Աստանայի գագաթաժողովի հնարավոր արդյունքների շուրջ. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, Աստանայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ գագաթաժողով` նպատակ ունենալով կարգավորել սիրիական ճգնաժամը: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի մասնակցում: Սա ի՞նչ է նշանակում` այս երկիրը հե՞տ է քաշվում հարցի լուծումից:

– Ճիշտ է, անունը գագաթաժողով է, բայց չմասնակցեցին առաջին դեմքերը: Սիրիայի կարգավորման խնդիրը Ռուսաստանը բարձրացրել է ԱՄՆ–ի հետ համատեղ` ԻԼԻՊ–ի դեմ պայքարելու ճանապարհով: Այնպես որ ԱՄՆ–ի չմասնակցելու պարագան կարող է լիարժեք արդյունք չտալ:
Բանն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ ԱՄՆ–ը մասնակցի համաժողովներին: Լավրովն ու Քերին մի քանի անգամ խոսել են այդ մասին: Կան նաև սկզբունքային պայմանավորվածություններ: 
Թուրքիան ևս Թրամփի գալուց հետո շահագրգռված է շտկել հարաբերություններն ամերիկայի հետ: Մասնավորապես հույս ունի, որ հնարավոր է Վաշինգտոնն իր դիրքորոշումը փոխի քրդական հարցի վերաբերյալ: Գիտենք, որ Օբամայի օրոք հարաբերությունները սրված էին հենց այդ հարցի կապակցությամբ: 
Բայց ԱՄՆ–ի մասնակցությանը դեմ է արտահայտվում Իրանը: Բանն այն է, որ Թրամփը որոշ հայտարարություններ արեց նախընտրական շրջանում: Մասնավորապես, որ պետք է վերանայվի Իրանի միջուկային ծրագրի հարցը: Նաև առկա էր պատժամիջոցների թեման նրա խոսքում: Իհարկե, Իրանի համար մեծ նախազգուշացում էր սա: Այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ այս պետության դիրքորոշումը բավականին լարված է: Ու անմիջապես արդեն իրանական կողմը սկսում է խոսել Իսրայել–ԱՄՆ հարաբերությունների մասին:

– Հակասություններ չկա՞ն այս երեք երկրների շահերի մեջ: Նրանց սրերը չե՞ն խաչվում սիրիական հողում:

– Անշուշտ խաչվում են: Ռուսաստանը հիմա խաղադրույքը դնում է Թուրքիայի վրա: Բայց Թուրքիան իրո՞ք Ռուսաստանի համար դարձավ այդքան սիրալիր գործընկեր, իրո՞ք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների մեղրամիս է սկսվում: Իմ խորին համոզմամբ ռուս–թուրքական հարաբերություններում մեծ դեր են խաղում կոնյուկտուրան, ժամանակավոր հաշվարկները:
Ռուսաստանը պատերազմական գործողությունների մեջ շատ խորացավ Սիրիայում: Եվ շատ մեծ հաջողություններ ունեցավ: Բայց այսօր ցանկանում է արդեն բեռնաթափել իր ծանրաբեռնվածությունն այս երկրում: Եվ ուզում է դա անել Թուրքիայի օգնությամբ: Իսկ Հալեպի ազատագրման ժամանակ նման էքսպերիմենտ եղավ. համագործակցեցին այս երկու երկրները: 
Այնպես որ Թուրքիան և Ռուսաստանը ժամանակավոր համագործակցության մեջ են: Ինչպես պատմականորեն մշտապես տեղի է ունեցել: Չնայած ռուս–թուրքական 12 պատերազմների ժամանակ նրանք երբեք դաշնակիցներ չեն եղել և չեն համագործակցել բազային հարցերում:

– Իսկ Ասադի` իշխանության մնալ–չմնալու հարցում համաձայնության կգա՞ն:

– Այսօր Ասադի իշխանությունը համընկնում է Ռուսաստանի շահերին: Իսկ Թուրքիան չունի այնքան ռեսուրսներ, որ ընդդիմանա Ռուսաստանին: Հատկապես եթե նկատի ունենանք այս երկու երկրների համագործակցության տնտեսական հեռանկարների նշանակությունը Թուրքիայի համար:

– Իսկ Անկարան ինչպե՞ս կընկալի այդ բանակցություններում Հզբոլահի ներկայությունը:

– Եկանք ամենակարևոր հարցին. Ռուսաստան–Իրան–Թուրքիա եռակողմ համագործակցություն չի կարող լինել ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ներքին խնդիրներ և խորքային տարաձայնություններ, այլ նախ և առաջ այն պատճառով, որ առճակատվում են Թեհրանի ու Անկարայի շահերը:
Թուրքերը համառորեն պնդում են, որ Հզբոլահը ահաբեկչական կազմակերպություն է և պետք է դուրս գա Սիրիայի տարածքից: Իսկ դրան երբեք չի համաձայնի Իրանը: Ի վերջո երկու տարի է նաև Հզբոլահն է իր վրա կրում պատերազմական հիմնական բեռը: Ես նկատի ունեմ ցամաքային զորքերը:
Իրանն էլ իր հերթին հայտարարում է և պնդում է, և ապացուցում է, որ Թուրքիան երբևէ չի պայքարել ահաբեկիչների դեմ: Այս երկիրը վերջին հաշվով ամեն ինչ անում է, որ տարածքներ ձեռք բերի Սիրիայի ապագա փլուզման հաշվին:
Բացի այս ամենից կան նաև աշխարհաքաղաքական գերակայությունների խնդիրներ: Իրանը երբեք չի համաձայնվի, որ Թուրքիան գերակայություն ունենա այս տարածաշրջանում: Թուրքիան էլ ամեն ինչ անում է Օսմանյան կայսրության փառքը հետ բերելու համար: Մի խոսքով` նրանք չեն կարող գալ ընդհանուր համաձայնության:

– ԱՄՆ–ի մասնակցությամբ կարո՞ղ է ինչ–որ բան փոխվել:

– Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ճանապարհով կգնա ամերիկյան այսօրվա վարչակազմը: Եթե Թրամփի հայտարարությունը իսլամական ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու վերաբերյալ դառնա իրականություն, ապա այս երկիրը և Ռուսաստանը, համատեղ գործելով, կկարողանան ինչ–որ չափով 21–րդ դարի քաղաքական ժանտախտի դեմն առնել: Հակառակ դեպքում ոչ Հալեպի ազատագրումը, ոչ այլևայլ մյուս գործողությունները, ոչ էլ որևէ գագաթաժողով չեն կարող տալ որոշակի արդյունք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Մյասնիկն և Մուշեղը ունեն բոլորիս օգնության կարիքըԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Արտակարգ գողություն՝ ԵրևանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՄարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ Մի քանի ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված