Իրաքի կառավարական զորքերը հարձակում են նախապատրաստում Մոսուլի արեւմտյան հատվածի վրա
ՄիջազգայինԻրաքում կառավարական զորքերը հարձակում են նախապատրաստում Մոսուլի արեւմտյան հատվածում դիրքավորված «Իսլամական պետության» զինյալների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Ռաշիդ Յարալային:
Նրա խոսքով՝ գործողությունը կսկսեն առաջիկա 2-3 օրերի ընթացքում, որպեսզի ազատագրեն Տիգրիս գետի արեւմտյան ափին ընկած քաղաքի աջ հատվածը:
Հունվարի 23-ին Իրաքի զինված ուժերը հայտարարել էին, որ լիարժեք վերահսկողություն են հաստատել Մոսուլի արեւելյան հատվածի նկատմամբ, որն ավելի քան 2 տարի է՝ ԻՊ-ի զինյալների ձեռքում է: