Հայտնի են դարձել նոր տեղեկություններ Արարատի մարզում անչափահաս աղջկա բռնաբարության դեպքով
ՀասարակությունԱրարատի մարզի անչափահաս բնակչուհու բռնաբարության դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օրեր առաջ Արարատի մարզի անչափահաս բնակչուհին բռնաբարության զոհ է դարձել: Ըստ անչափահասի հարազատների ահազանգի՝ աղջիկը, ով 14 տարեկան է և դպրոցական, առևանգվել է, ապա բռնաբարվել մեկ այլ մարզի բնակչի կողմից:
Pastinfo–ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ից մինչև 21-ը, իսկ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձը Արագածոտնի մարզի բնակիչ է:
Կայի տեղեկություններով՝ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում