«Պանորամա» հյուրանոցի 44–ամյա տնօրենը, նախնական տվյալով, մահացել է սրտի կաթվածից
ՀասարակությունԵրեւանի Նորք–Մարաշ վարչական շրջանում գտնվող «Պանորամա» հյուրանոցի տնօրեն Տիգրան Կալմուխյանը, նախնական տվյալով, մահացել է սրտի կաթվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հյուրանոցի մենեջեր Մերի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ մահացածը առողջական խնդիրներ չուներ, վերջին երեք տարիներին հյուրանոցի տնօրենն է եղել։
Տիգրան Կալմուխյանը 44 տարեկան էր, ամուսնացած չէր։ Նրա դին հյուրանոցի աշխատակիցները գտել են նախօրեին, առավոտյան 8։30 հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող իր տանը։
Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ Երեւանում հունվարի 22–ին հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին: Ոստիկանության հաղորդմամբ՝ արտաքին զննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: