«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում Իրանին Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիների Ո՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին «Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը


ԱՆ դիտորդական խումբը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած կալանավորների հետ

Հասարակություն

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված, ցանկացել են մուտք գործել խուց եւ բռնի ուժով նրանց տեղափոխել 5-րդ հարկ՝ թիվ 89 խուց, որը, ինքնավնասում կատարած անձանց կարծիքով, շատ ավելի վատն է, քան իրենց խուցը։

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 12-ին Դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, Խմբի կողմից ուսումնասիրվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները, այդ թվում՝ 002 խուցը։ Խցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների վատ վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի են եղել խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվել են առաստաղին, պատերին, նույնիսկ սնունդ (հաց) պարունակող տուփերում: Խմբի տարածած հայտարարությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել առաջին հարկում պահվող ազատազրկվածներին տեղափոխել այլ խցեր։

2017թ. հունվարի 20-ին Մեդիա կենտրոնում կայացած Դիտորդական խմբի եւ ՀՀ ԱՆ Վարչության աշխատակիցների համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի պետի տեղակալ Հայկ Քոչինյանը հայտարարել է, որ այդ խցերը փակվել են, եւ ազատազրկվածները տեղափոխվել են այլ խցեր։

2017թ․ հունվարի 21-ին կատարած այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ են ունեցել բնակեցված մնացած միակ՝ 002 խցում պահվող՝ ինքնավնասումներ կատարած անձանց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ, դիտարկում են անցկացրել այն խցում, որտեղ պետք է տեղափոխվեին տվյալ ազատազրկված անձինք։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերով՝ նրանք 5-րդ հարկ տեղափոխվելու պահանջին չեն ենթարկվել եւ դիմել են ինքնավնասումների:

Ինքնավնասում կատարած անձինք դիտորդների հետ առանձնազրույցի ժամանակ հայտնել են, որ իրենց նկատմամբ մահակներով կամ այլ ձեւով բռնություն չի կիրառվել։

Դիտորդական խումբը ուսումնասիրել է նաեւ 5-րդ հարկի 89-րդ խցի պայմանները, որը նույնպես բարեկարգ համարել չի կարելի, սակայն խցում նկատելի չեն եղել խավարասերներ, ինչպես նաեւ չի զգացվել խոնավություն, սակայն խուցը վերանորոգման կարիք ունի։

002 խցի ինքնավնասում կատարած անձինք հայտնել են, որ դիմել են ՔԿՀ-ի վարչակազմին, որ իրենց թույլ տան սեփական միջոցներով վերանորոգում կատարել՝ մինչեւ 89 խուց տեղափոխվելը։ Ըստ ազատազրկված անձանց՝ իրենց բավարար ժամանակ չեն տրամադրել, սակայն վարչակազմի աշխատակիցները հայտնում են, որ ժամանակը տրամադրվել է հունվարի 13-ից մինչ 20-ը։

Դիտորդների խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ նույն օրը հեռախոսազանգով տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին՝ միաժամանակ փոխանցելով խցերի պայմանների վերաբերյալ նկարները։ Վերջինս հավաստիացրել է, որ հարցին հրատապ լուծում կտրվի: Դիտորդների խումբը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված միջադեպի բացահայտմանն ուղղված գործողությունները:

«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Երևանում առանց վարորդական իրավունքի «BMW M8» վարող 26-ամյա «շումախերչիկը» հայտնաբերվեց Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀետևյալ հասցեներում գազ չի լինելու4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Ինչն էր նախկին պատգամավորի դստեր անժամանակ մահվան պատճառը. Դեռ հայտնի չէ Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ Կլինի՞ մեծ պատերազմ Արտակարգ դեպք՝ Երևանում. 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից ընկել է, պայքարում են նրա կյանքի համար ՀԻՄԱ․ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Տոկաևը հանդես են գալիս հայտարարությամբ Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի կինը գազային նյութ է փչել «Կարգին Շինանյութ»-ի վաճառողուհու և վաճառողի աչքերին
Ամենադիտված