Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»


Տղամարդը կնոջից սեքս է պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում տարածել նրա պոռնո-նկարները

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Խ.-ի գործի դատական քննությունը:

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչ, որպես վարորդ աշխատող Կարենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունվարին Կարեն Խ.-ն գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում:

Այդ ցանցում պատահաբար նկատելով Էջմիածին քաղաքի բնակչուհի Մանիկ Մ.-ի (անունը փոխված է) լուսանկարները, հուլիսի 5-ին Կարենը մուտք է գործել նրա անհատական էջ ու հաղորդագրություններով պահանջել է, որ Մանիկը բացի «Սկայպը», մոտենա տեսախցիկին, որպեսզի ինքը տեսնի նրան:

Մանիկը, չճանաչելով իրեն հաղորդագրություններ ուղարկող օգտատերին, հայտնել է, որ ինքն ամուսնացած է, խնդրել է այլևս հաղորդագրություն չուղարկել:

Չնայած Մանիկ Մ.-ի խնդրանքներին՝ Կարենը շարունակել է հաղորդագրություններ ուղարկել, ընթացքում էլ պահանջել է, որ Մանիկը Երևանում հանդիպի իրեն, ու իրար հետ սեռական հարաբերություն ունենան: Հակառակ դեպքում Կարենը սպառնացել է Մանիկի լուսանկարները մոնտաժելով՝ պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքել ու դրանք հրապարակել համացանցում:

Մանիկը Կարենի հետապնդումների մասին հայտնել է իր ամուսնուն:

Վերջինս ջնջել է կնոջ անհատական էջը՝ հետագա անախորժություններից խուսափելու նպատակով:

Սակայն Կարեն Խ.-ն հետ չի կանգնել իր հանցավոր մտադրությունից:

Նա ամեն կերպ, ըստ դատական ակտի, փորձել է շանտաժի եղանակով հանդիպել Մանիկին ու նրա սեռական հարաբերություն ունենալ:

Նախ՝ Մանիկին մոլորության մեջ գցելու համար Կարենը մեկ այլ անունով անհատական էջից է մուտք գործել նրա էջ, ապա մուտք է գործել Մանիկի էջում որպես «ընկեր» գրանցված, Ռուսաստանում ապրող նրա բարեկամուհու անհատական էջ:

Վերջինիս Կարենը սպառնացել է, որ եթե նա կապ չհաստատի Մանիկի հետ ու չստիպի, որ Մանիկն էլ իր հետ կապվի, ինքը նրա էջի անձնական լուսանկարները կմոնտաժի, կսարքի պոռնկագրական բնույթի ու կտարածի համացանցում:

Բարեկամուհին Կարենի սպառնալիքներից զերծ մնալու համար կապ է հաստատել Մանիկի հետ, նրան տեղեկացրել է ինչ-որ օգտատերի կողմից իրեն ներկայացված պահանջների մասին ու խնդրել է, որ Մանիկը կապ հաստատի այդ օգտատերի հետ, որպեսզի ինքը խնդիրներ չունենա:

Մանիկը ամուսնու հետ միասին իր մոր անհատական էջից մուտք է գործել կայք, կապ է հաստատել այլ անունով ներկայացած Կարեն Խ.-ի հետ ու խնդրել է հանգիստ թողնել իրեն ու իր բարեկամներին և ընկերներին:

Կարենը մերժել է Մանիկի խնդրանքը, սկսել է հաղորդագրություններով հայհոյանքներ ուղարկել Մանիկի ու նրա ընտանիքի հասցեին, շարունակել է շանտաժի միջոցով պնդել նրա հետ սեռական հարաբերություն ունենալու իր մտադրությունը:

Տեսնելով, որ Կարենի հետ լեզու գտնել չի լինում, Մանիկի ամուսինը դիմել է ոստիկանություն:

Իմանալով այդ մասին՝ Կարեն Խ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն ու հայտնել է իրականությունը:

Դատարանում Կարեն Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խ.-ն իր ապօրինի գործողություններով ու շանտաժի ներգործության եղանակով՝ համացանցում Մանիկ Մ.-ի լուսանկարները մոնտաժելու, դրանցից պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքելու և համացանցում տարածելու սպառնալիքներով, ստիպել է, որ Մանիկն իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Դատարանը հաշվի է առել, որ չամուսնացած Կարենի խնամքին են չաշխատող ծնողները, նա ընտանիքի միակ կերակրողն է:

Կարեն Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան
Ամենադիտված