Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների
ՀասարակությունԵրեւանում, հունվարի 21-ին, ժամը 22։00-ի սահմաններում, 27-ամյա Ալբերտ Հ.-ն Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երեք երիտասարդների:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի են ենթարկվել 20-ամյա Վահե Թ.-ն, 21-ամյա Դիանա Ի.-ն եւ 21-ամյա Անժելա Գ.-ն: Նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Մերսեդեսի» վարորդն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: Վրաերթի ենթարկվածներներ Վահե Թ.-ն ու Անժելա Գ.-ն սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դիանա Ի.-ն՝ Ճարտարապետաշինարարական համալսարանում։