Կրակոցներ Սյունիքում. 50-ամյա տղամարդն ասել է, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ. «Չեմ ջոկել, խնդրում եմ՝ ներեք»
Ուշադրության կենտրոնումՍյունիքի մարզում, հունվարի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում կրակոցներ են հնչել. ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, տեղեկանալով, որ ոստիկանները իմացել են, որ ինքն է կրակոցների հեղինակը, չսպասելով ոստիկանների ժամանմանը, առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից։ Նա պատճառաբանել է, որ կրակոցներն արձակել է, քանի որ «քեֆը լավ է եղել։ «Խմած էի, չեմ ջոկել։ Խնդրում եմ՝ ներեք»,-ասել է նա ոստիկաններին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: