Գամբիայի նախագահը որոշել է հրաժարվել իշխանության համար պայքարից
Գամբիայի նախագահի պաշտոնը ավելի քան 20 տարի զբաղեցրած Յախյա Ջամեն հայտարարել է, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից եւ պաշտոնը զիջում է ընտրություններում հաղթած Ադամ Բարոուին, փոխանցում է BBC-ն:
Հայտարարությունը հետեւել է Գվինեայի եւ Մավրիտանիայի նախագահների հետ երկրարատեւ բանակցություններին, որոնք Գամբիայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար հանդես էին եկել որպես միջորդ:
Հեռուստատեսության եթերում Ջամեն հայտարարել է, որ Գամբիայում ոչ մի կաթիլ արյուն չպետք է հեղվի:
Պաշտոնը լքելուց Ջամեի հրաժարվելը հարեւան Սենեգալից Գամբիա ռազմական ներխուժման առիթ է դարձել: Սակայն ուրբաթ առավոտյան գործողությունը կանգնեցվել է, եւ որոշվել է բանակցությունները շարունակել: