Երեւանի կենտրոնի բնակարաններից մեկում 57-ամյա տղամարդու են սպանել
ՀասարակությունՀունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ հատակին հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները բաժանվել են մի քանի խմբերի եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։