Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց


Ամանորը հայերը նախընտրել են նշել Դուբայում, Եգիպտոսում և Թբիլիսիում

Հասարակություն
Շատերի համար Ամանորը մի տոն է, որ պիտի նշել նեղ ընտանեկան միջավայրում, հարազատների ու բարեկամների շրջապատում: Տնից տուն այցելությունները, տոլման ու մայրաքաղաքային աղցանն էլ՝ անպակաս են մեր հայկական սեղաններից: Այս ամենից, իհարկե, երբեմն ցանկություն է առաջանում խուսափել՝ մի տեղ գնալ, հեռու բոլորից, լինելով միայնակ կամ գոնե միայն քո ընտանիքի հետ միասին: Ինչ–որ տեղ գնալու, հեռանալու, տոներն այլ վայրում նշելու հնարավորություն, սակայն, ոչ բոլորն ունեն:
Վերջին տարիներին հայերի շրջանում մեծ համբավ են վայելում Դուբայը, Եգիպտոսը, Պրահան, իսկ այս տարվա տվյալներով նաև Թբիլիսին: Այս քաղաքներում իրենց ամանորյա հանգիստը նշելու պատրաստ քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է: Եվ եթե դեպի Դուբայ և Եգիպտոս թանկարժեք տուրիստական փաթեթները, որոնք միջինում 7–8 օրվա համար մեկ անձից պահանջում են մոտ 900–1300 ԱՄՆ դոլարի ծախս՝ ներառյալ ամանորյա գիշերվա գալա ընթրիքը, ապա Թբիլիսին այս առումով ավելի համեղ պատառ է: Այստեղ ամանորյա եռուզեռը մեր քաղաքացիների համար միջինում կարժենա 250–500 ԱՄՆ դոլար՝ կախված, թե այդ տուրփաթեթը քանի օր է ներառում և թե ինչ կարգի հյուրանոցում եք պատրաստվում կանգ առնել:
 
Ամանորյա օրերին Հայաստանից մեկնողներ այս տարի շատ են եղել, բայցև Հայաստան եկողների թիվն էլ քիչ չէ: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի հարցերով պատասխանատու Գևորգ Աբրահամյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեև դեռ պաշտոնական թվեր չկան կապված տարեվերջյան օրերի մեկնումների և ժամանումների վերաբերյալ, սակայն օդանավակայանի աշխատակազմը Ամանորի օրերին աշխատել է ամբողջական ռեժիմով, չարտերներ էլ են ավելացել: Ըստ նրա՝ ծանրաբեռնվածությունն այս տարի ավելի շատ է եղել:
 
«Ուղևորահոսքը նախորդ տարիների համեմատությամբ այս անգամ ավելի շատ է եղել: Միաժամանակ նշեմ, որ դեպի Հայաստան նույնպես շատ է եղել ուղևորահոսքը: Եվ տոներից հետո էլ հոսքը չի նվազել: Դրսից շատ եկողներ կան: Ես իմ աչքի տեսածն եմ ասում, իհարկե, ոչ պաշտոնականը: Դահուկներով մարդիկ են շատ գալիս Հայաստան»,– հավելեց նա:
 
«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունից «Փաստին» տեղեկացրին, որ դեկտեմբերի 27–ից իրենք ունեցել են օրական երկու չվերթ: Դրանք ավելացված չվերթներ են եղել: Այս ավիաընկերությունից օգտվողների 90%–ը դեպի Դուբայ են մեկնել, իսկ Դուբայից հետո ավելի շատ նախընտրել են Շրի–Լանկա, Գոա և Թայլանդ մեկնել՝ Ամանորը նշելու նպատակով:
 
«Գլոբուս տուրս» տուրիստական գործակալության համար անցած Ամանորին արտերկիր մեկնողների թիվը նվազել է նախորդ տարիների համեմատությամբ: Ըստ աշխատակցի՝ դա կապված է քաղաքացիների ֆինանսական հնարավորությունների հետ: Իրենց գործակալությունից օգտվողները երկու ուղղություն են նախընտրել ամանորյա գիշերը անցկացնելու համար՝ Դուբայ և Եգիպտոս:
 
«Ջոյ տուր» տուրիստական գործակալությունից «Փաստին» տեղեկացրին, որ իրենց գործակալությունից օգտվողները այդ օրերին հիմնականում մեկնել են ավելի տաք երկրներ՝ Դուբայ և Եգիպտոս: Սակայն այս ուղղություններից ավելի մեծ պահանջարկ է ունեցել Թբիլիսին: Այս տարի «Ջոյ տուրի» ծառայություններից օգտվողները կրկնակի շատ Թբիլիսի են մեկնել, քան Դուբայ: Գործակալության աշխատակցուհու խոսքով` հարցումները նույնպես շատ են եղել՝ անկախ նրանից իրենցից են օգտվել, թե ոչ:
«Եգիպտոսը այս տարի ավելի մեծ հանրաճանաչություն ուներ մեր քաղաքացիների շրջանում, քան նախորդ տարիներին: Երևի 2015 թ. պասիվությունը բացատրվում է ավիավթարով, որը այդ տարվա նոյեմբեր ամսին տեղի ունեցավ՝ ռուսական չվերթի հետ: Հիմա ավելի շատ են Եգիպտոս մեկնողները, երևի անցավ վախը»,– նշեց գործակալության աշխատակցուհին: Նրա տեղեկացմամբ այս Ամանորին Դուբայից, Եգիպտոսից և Թբիլիսիից հետո ավելի շատ ուղևորվել են դեպի Իտալիա և Պրահա:
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Ամենադիտված