Հետաքրքիր է. ինչու պետք է տանից դուրս գալիս սառնարանում մետաղադրամ դնել
LifeՊատահել է, չէ՞, որ դուք տանից երկար բացակայելուց հետո վերադարձել եք և նկատել, որ տան էլեկտրոնային ժամացույցները չեն աշխատում կամ սխալ ժամ են ցույց տալիս:
Դրա պատճառը մեկն է. երբ դուք տանը չէիք, տեղի է ունեցել հոսանքի տատանում կամ անջատում:
Իսկ հոսանքի անջատումը միայն էլեկտրոնային ժամացույցներին չի վնասում:
Այն վտանգավոր է սառցախցիկում և սառնարանում պահվող սննդամթերքների համար, որովհետև երբ սառեցրած մթերքը հալվում, հետո նորից սառում է, դրա մեջ տեղի են ունենում որոշակի պրոցեսներ, որոնք հետո կարող են վնասել ձեր առողջությանը:
Կա շատ հետաքրքիր մի հնարք, որը երևի ձեր մտքով չի անցել:
Տանից երկար բացակայելուց առաջ վերցրեք մի բաժակ ջուր, սառեցրեք այն մինչև սառույց դառնալը, վրան դրեք մետաղադրամ և տեղադրեք բաժակը սառցախցիկում:
Երբ վերդառնաք արձակուրդից կամ գործուղումից, ստուգեք բաժակը, եթե մետաղադրամը սառույցի վրա չէ, ուրեմն՝ ձեր բացակայության ժամանակ հոսանքի անջատում է տեղի ունեցել, լավ կանեք հրաժարվեք սառցախցիկում պահված մթերքներն օգտագործելուց: