Տեղի է ունեցել ՀԺԿ կուսակցության 9-րդ համագումարը. ղեկավար է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը
ՔաղաքականությունԱյսօր տեղի է ունեցել ՀԺԿ կուսակցության 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության ղեկավար է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են կուսակցությունից: Համագումարը փակ է եղել, լրատվամիջոցներ ներկա չեն եղել: Համագումարի ընթացքում քննարկել են կուսակցության գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր: Ի դեպ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ չեն եղել, այդ թվում նաեւ ՀԱԿ-ից: