Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակ Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց


Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղված հասարակությանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյանի դատավճիռն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Մենք այլ վճիռ չէինք էլ ակնկալում: Որովհետև ամբողջ այս գործընթացը հիմնված էր կեղծ փաստերի ու վկայությունների վրա: Ավելին` արդեն մեկ տարի քաշքշուկներով բանտում պահելն ինքնին դատավճիռ էր Գևորգի դեմ: Ասեմ, որ վերջին այս տարիներին Հայաստանի դատական գործընթացների մեջ եղել են դեպքեր, երբ մեղադրյալն ու իր պաշտպանը փայլուն իրավագիտական հիմնավորումներով ապացուցել են ոչ միայն իրենց արդարացիությունը, այլև ներկայացրել են ապացույցներ, որ հակառակ կողմը պարզապես գործ է թխել:
Այս դեպքը ևս դրանցից էր: Իրավական գործողությունների ողջ ժամանակահատվածում Գևորգն ու իր դատապաշտպանը հենց այդ են արել: Դատարանում ևս նույնն էր. բացահայտորեն ապացուցում էին, որ սնանկ են մեղադրող կողմի հիմնավորումները: Տուժող կողմն էլ իրականում տուժող չէ` հանձինս տխրահռչակ գնդապետի:
Այո, Գևորգը և պաշտպանը իրականացրեցին գրագետ, փայլուն պաշտպանություն: Սակայն դա չխանգարեց, որ կայացվեր նման դատավճիռ: Ասեմ, որ դա մեզ համար բնավ էլ զարմանալի չէր: Գիտեինք ի սկզբանե, որ գործը թխած գործ էր, ուստի այլ բան ակնկալել չէինք էլ կարող:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դատավճիռը նաև հասարակությանն ուղղված մեսիջ էր:

– Այո, դա ուղղակիորեն Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի քաղաքական պատժիչ գործողություն էր, ի դեմս Գևորգի, ուղղված բոլոր պայքարողների դեմ: Ոչ միան վճիռը, այլև Գևորգի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ հասարակությանը, և հատկապես երիտասարդներին, թե իրենց ինչ կսպառնա, եթե համարձակվեն պայքարել արդարության համար, երկրի ինքնիշխանության համար:
Բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց հույսերն ի դերև են լինելու: Որովհետև ինչպես Գևորգը մինչև վերջին վայրկյանը ցույց տվեց, որ ինքը ընկճվողը չէ, այլև բոլոր գիտակից երիտասարդները, և ընդհանրապես հասարակությունը, լավ գիտեն, որ որոշակի զոհողություններ են անհրաժեշտ արդարությանը հասնելու ճանապարհին: Եվ որ գաղութային այս վարչախմբի մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ազդել պայքարող մարդկանց ոգու վրա:

– Այսինքն` Գևորգի տրամադրությունը լավ է:

– Բացարձակապես լավ է: Նա կրկին մարտականորեն է տրամադրված, հոգեպես պինդ է: Դատական վերջին նիստի ժամանակ ևս այլ բան չապացուցեց, քան այն, որ կրկին շարունակում է մնալ պայքարի իր դիրքերում, իր սկզբունքներին հավատարիմ: Մենք չէինք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է:

– Իսկ իրավական գործընթացը շարունակություն ունենալո՞ւ է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Գևորգը և դատապաշտպանը պետք է իրար հետ խորհրդակցեն և վերջնական որոշում կայացնեն, թե ինչ են անելու: Այն է` Վերաքննիչ դատարան հայց ներկայացնելո՞ւ են, թե` ոչ: Չնայած դա անելու են ոչ այն ակնկալիքով, որ եթե Վերաքննիչ դատարան դիմեցին, վճիռը կարող է փոխվել: Նման բան չի կարող լինել, քանի որ, այս ամբողջ գործը քաղաքական պատվեր էր և վճիռն էլ նախօրոք էր որոշված: Այնպես որ Վերաքննիչ դատարան դիմելը չի ենթադրի, որ դիմում ենք արդարության ակնկալիքով: Պարզապես դա ևս դիտելու ենք որպես մեր պայքարի շարունակության մի ձև:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ
Ամենադիտված