«Փրկիչների» վտանգները
ՎերլուծությունՍահամանդրական փոփոխությունների հանրաքվեից հետո, անկախ դրա որոշակի կասկածների տեղիք տվող բնույթից, հայաստանյան քաղաքական դաշտում հետզհետե սկսեց գերիշխել ու բարձրաձայնվել այն տեսակետը, թե անցումը համամասնական ընտրակագին և խորհրդարանական կառավարաման մոդելին երկրի ներսում ընթացող գործընթացներն առավել քաղաքական բնույթ են սկսելու կրել։ վերջինս բնականաբար ենթադրում էր առավել գաղափարական գաղափախոսական քաղաքական պայքարի հեռանկարներ, ինչը ինքնին դրական իրողություն կդառնար հայաստանյան բավական տարասեռ քաղաքական դաշտի համար և իհարկե, կնպաստեր քաղաքական մշակույթի ձևավորմանը։
Այս ակնկալիքների իրականացման համար առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավագույն հնարավորությունը պետք է դառնային, որի նախօրեին հայաստանյան հանրությունը պետք է շատ թե քիչ կերպով հետևեր արտաքին և ներքին քաղաքական կոմնորոշումներ և սկզբունքների, գաղափարաների ու երկրի զարգացման հստակ պատկերացումների շուրջ բանավեճերին, քննարկումներին և բախումներին։ Այս իրողություններն ինքնին բազմաշերտ ազդեցություն կունենային անգամ հասարակություն քաղաքացիական գիտակցության ձևավորման կամ վերջինիս մակարդակի բարձրացման տեսանկյունից։
Սակայն ներկայումս հայաստանյան քաղաքական իրականության մեջ գծագրվող մի շարք իրողությունները անհանգստացնող երանգավորում են ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ այս ասպարեզում ընթանալիք հիմնական բանավեճերն ու քարոզչությունը վերջնական գծերով կձևավորվի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկանրից և կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ծրագրերի հրապարակումից հետո, այնուամենայնիվ պետք է նշել, որ մինչ այս հանրությունը պետք է առնվազն տեղյակ լիներ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների սկզբունքների պատկերացումների, իսկ տնտեսությանը հեռնակարի պարագայում հստակ հաշվարկներին։ Ընդ որում պետք է շեշտել, որ այնպիսի հիմնախնդիրները, ինչպիսիք են Հայաստանի արտաքին կողմնորոշումը, արցախյան հիմնահարցը, երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները ոչ միայն պետք է ձևավորվեն կամ ներկայացվեն որպես նախընտրական ծրագրի բաղադրիչներ, այլև պետք է դառնան կուսակցության, դաշինքի կամ քաղաքական միավորի գործունեության և գաղափարախոսության առանցքայի կետերը։
Սակայն ներկայումս կարող ենք փաստել, որ մասնավորապես արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի մեծ մասը կամա թե ակամ տեղափոխվում է փրկչական քարոզչության բազմաչարչչար դաշտ։ Արդեն իսկ այս ուժերի ներկայացուցիչների հրապարակային ելույթներն ու հարցազրույցները սկսում են շաղախվել Սերժ Սարգսյանից, «հանցագործ ու թալանչի վարչակարգից» «ազատվելու» պոպուլիստական ու հռետորաբանությամբ, ինչը որևէ լավ բան չի խոստանում սկզբունքային քաղաքական բանավեճի հեռանկարի տեսանկյունից։ Ընդ որում պետք է շեշտել, որ այդ լղոզվածությունը վերաբերում է վերևում նշված առանցքային հիմնախնդիրներից բոլորին, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրրի կամ երկրի արտաքին քաղաքական կողմոնորոշման հարցերում հնչում են զուտ պաթոսային, ու խուսափողական հայտարարություններ ու պատասխաններ, որոնցից պարզ չի դառնում, թե տվյալ քաղաքական ուժը ինչպես է պատկերացնում հիմնախնդրի լուծումը։
Այսօրինակ զարգացման պարագայում պետք է շեշտել, որ առկա է նախընտրական քարոզչության՝ պոպուլիզմի և քաղաքական դատարկաբանության վերածվելու վտանգը։
Աղասի Մարգարյան
PressMedia.am վերլուծաբան