Թեհրանում բարձրահարկ շենքի փլուզումից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆ
ՀասարակությունԹեհրանում հրդեհից կեսադարյա վաղեմություն ունեցող բարձահարկ Plasco շենքի փլուզման հետեւանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թեհրանում հրդեհից փլուզվել է կեսադարյա վաղեմություն ունեցող Plasco շենքը։ Միջադեպի հետեւանքով մահացել է 30, վիրավորվել շուրջ 70 մարդ, այդ թվում՝ հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շենքում մինչեւ 300 մարդ է եղել։
Շենքում հրդեհը բռնկվել էր 9-րդ հարկում եւ արագորեն վերեւ տարածվել։ Կրակից հալվել էին պողպատյա կառույցները, ինչի հետեւանքով շենքը փլուզվել է։
Plasco–ում տեղակայված էին հագուստի արտադրամասեր եւ այլ կոմերցիոն հաստատություններ։ Շենքը կառուցվել էր 53 տարի առաջ։
Թեհրանի ամենահին բարձրահարկը համարվող 17-հարկանի Plasco շենքում հրդեհը բռնկվել էր տեղական ժամանակով ժամը 8-ին։ Մոտ 200 հրշեջներ 3.5 ժամ պայքարում էին հրդեհի դեմ։