Վթար Նուբարաշենի խճուղի եւ Դավիթ-Բեկ փողոցի խաչմերուկում. վիրավորներից մեկը 8 տարեկան է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի եւ Դավիթ-Բեկ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել է «Reno Logan» մակնիշի 35 CM 415 համարանիշի (վարորդ՝ Ա. Վ. 1943 թ. ծնված) եւ «Lada Priora» մակնիշի K898BM50 համարանիշի (վարորդ՝ Ա. Վ՚) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 8-ամյա Մ. Վ.-ն հոսպիտալացվել է Մուրացան ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ժամը 15.00-ին «Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: