Փոխարտգործնախարար․Ադրբեջանցի լրագրողը լկտի հարց է տվել, դրա համար էլ Լավրովը բացահայտել է իրականությունը
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան հարցով Լավրովի այդաստիճան բացահայտ արտահայտությունը պայմանավորված է եղել ադրբեջանցի լրագրողի անտեղի հարցով։ Այս մասին Կառավարության հունվարի 19-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նկատել է, որ սովորաբար Ղարաբաղի հարցով միջնորդ երկրների բարձրաստիճան անձինք զուսպ են արտահայտվում։ Բայց նման՝ պարզապես լկտի հարցին ի պատասխան՝ Լավրովը ասել է այն, ինչն առաջ էլ էր ակնհայտ, պարզապես դրա մասին այդքան բաց չէին խոսում։ «Դրա համար էլ պետք չէ մտածել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը ինչ-որ ձեւով փոխվել է, այն պարզապես ամբողջական բարձրաձայնվել է։ Այդուհանդերձ, ստիպված ենք ընդունել, որ Միսնկի խումբը առաջվա պես հավասարության նշան է դնում Երեւանի ու Բաքվի միջեւ, ինչը առաջացնում է վերջինի սանձարձակ գործողությունները»,- հավելել է փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ 2016-ի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ։