Քանյե Ուեսթը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը
ՄիջազգայինՀունվարի 20-ին նախանշված է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Միջոցառմանը բազմաթիվ աստղեր են հրավիրվել, որոնք, սակայն, հերթով հրաժարվել են արարողությանը մասնակցությունից՝ պատճառաբանելով զբաղվածությամբ: Նրանց թվում են Էլթոն Ջոնն ու Սելին Դիոնը:
Նրանց է միացել նաեւ Քանյե Ուեսթը, որը, ի դեպ, մեկ ամիս առաջ անձամբ է հանդիպել Թրամփին:
Ըստ People-ի՝ 39-ամյա ռեփերը ոչ միայն պետք է մասնակցել երդմնակալությանը, այլեւ ելույթ ունենար, սակայն Քանյեի առողջական վիճակն առայժմ նրան թույլ չի տալիս երգել:
Թրամփի ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ Քանյեին որպես հյուր էին հրավիրել, նա չպետք է ելույթ ունենար: