ԵԿՄ-ից Սեյրան Սարոյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը կառաջադրվեն ԱԺ ընտրություններում
ՔաղաքականությունԵրկրապահ կամավորական միության անդամներ Սեյրան Սարոյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը առաջադրելու են իրենց թեկնածությունը Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներով: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանը:
Ղուկաս Ուլիխանյանը առաջադրվելու է թիվ 1` Նորք Նորք-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:
Նշենք, որ վերջինս Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հարազատ եղբայրն է, ԱԺ նախկին պատգամավոր: Նա եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը առաջադրվելու է Արմավիրի մարզում: