Արամ Դանիելյանի գույքն ու եկամուտները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարի նոյեմբերին Հրազդանի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Դանիելյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ S550» և «RANGE ROVER SPORT SC 4.2»» մակնիշի:
Ըստ հայտարարագրի` Հրազդանի քաղաքապետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 2 միլիոն 800 հազար դրամ: Արամ Դանիելյանը հայտարարագրել է նաև 400 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացված:
Նշենք, որ Դանիելյանի մեկ այլ տարվա հայտարարագրից իմանում ենք, որ նրա սեփականությունն են հանդիսացել նաև երկու առանձնատունը, մեկ հողամասը և հասարակական նշանակության շինությունը: Այս գույքի վերաբերյալ տեղեկությունները նրա 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում բացակայում են, ինչպես նաև բացակայում են նախորդ տարիների հայտարարագրերում դրանց վաճառքի վերաբերյալ տեղեկությունները:
Նշենք, որ շուրջ 15 տարի Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Դանիելյանը իր աշխատանքային կարիերան սկսել է Հրազդանի ՊՇԵԿ–ում` որպես ինժեներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում :