Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. անասթեզիոլոգը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
ՀասարակությունՇրջանառվող տեղեկությունների համաձայն, հունվարի 17-ին Կապանում անասթեզիոլոգը փորձել է բռնաբարել հիվանդին: NEWS.am-ին Կապանի բժշկական կենտրոնից դեպքի վերաբերյալ տեղեկացրին, որ լսել են նման բան, սակայն, չեն կարող հաստատել: Կապանի բժշկական կենտրոնի բժշկուհի Ալլա Ալեքսանդրովնան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կատարվում է հետաքննություն եւ դեպքի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հայտնել: Բժշկուհին նաև խուսափեց ասել անասթեզիոլոգի անունը: