Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


«Ղափանում բժիշկ չկա, հիմարների հավաքածու է». «Կապանի ԲԿ»-ի աշխատակիցները դիմել են Սերժ Սարգսյանին

Հասարակություն

«Կապանի Բժշկական Կենտրոնի» աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ Սյունիքի մարզում եւ մասնավորապես Կապանի ԲԿ-ում ստեղծված լարվածությունը լուծելու տարբերակ առաջարկելով մարզպետի հրաժարականը եւ հեռացումը Սյունիքից:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ձեզ ենք դիմում Կապանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Վահե Հակոբյանի մարզպետ նշանակելուց հետո հույսեր էինք փայփայում առավել հանգիստ հետագա աշխատանքները կազմակերպելու մասով: Սակայն, ցավոք սրտի, մարզպետի գործողությունները կրում են դեստրուկտիվ բնույթ:

Մարզպետը փորձում է իր անձնական ամբիցիաները իրականացնել օգտվելով իր պաշտոնից, հետապնդումներ է իրականացնում տարբեր անձանց նկատմամբ, ներառյալ Կապանի Բժշկական Կենտրոն ՓԲԸ տնօրինության եւ աշխատակիցների:

2016 թ. ավարտին եւ 2017 թ. սկզբին ցավոք մի շարք դեպքեր արձանագրվեցին, որոնցից մեկով հիմա ընթացքի մեջ է նախաքննությունը, իսկ մյուս երկուսով առերեւույթ բացակայում է բուժանձնակազմի մեղավորությունը:

Մարզեպտարանի կողմից իրականացվել է ձեւական քննություն (որի իրավասությունը ի դեպ Մարզպետը չունի), սակայն քննության արդյունքները որեւէ կերպ չեն ներկայացվել համապատասխան անձանց, որեւը բացատրություն տալու (դեռ պարզի չի ինչ հանգամանքների վերաբերյալ) հնարավորություն չի տրվել բժիշկներին, տնօրինեն, եւ դրանց հիման վրա տարբեր ասեկոսներ են տարածվում քաղաքում:

Այսպես, 2017 թ. հունվարի 13 մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից անձամբ մարզպետարան են հրավիրվել առնչվող անձինք եւ հարազատները, ում թյուր տեղեկատվություն է տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից կոպիտ եւ ակնհայտ սխալ բուժում իրականացնելու վերաբերյալ, եւ ուղղորդել են հիվանդանոց բժիշկներին եւ տնօրին աշխատանքից հեռացնելու պահանջով:

Նշված լարվածությունը բուժանձնակազմի համբերատար մոտեցման արդյունքում հնարավոր եղավ մեղմել եւ մարել, սակայն մարզպետարանի եւ անձամբ մարզպետի կողմից նշված անձանց կրկին հորդորներ են հետեւել շարունակել պայքարը, քանի որ «Ղափանում բժիշկ չկա, բոլորը մսագործ են, գործից բան չեն հասկանում, հիմարների հավաքածու է» եւ նմանատիպ պնդումներով:

Ի դեպ, Կապանի Բժշկական կենտրոն ՓԲԸ-ում վերջին տարիներին պարբերաբար անց են կացվել մի շարք ստուգումներ, որոնցից վերջինը եղել է մարզպետի պահանջով նախորդ տարվա աշնանը, որոնց արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել: Չնայած դրան, ոլորտի մասնագետների պնդումներին, առողջապահության նախարարության հորդորներին, մարզպետը եւ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ միեւնույնն է համոզված են, որ հիվանդանոցում տիրում է ոչ բարվոք վիճակ:

Ավելին, տարեսկզբին Կապանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկման շրջանակներում բարձրաց բժիշկներից մեկի՝ ազատագրական պատերազմին ակտիվ մասնակցությունը՝ խնդրանքով վարչական գործընթացներում ոչ էական թերացմանը առավել մեղմ վերաբերվելու հորդորին, մարզպետը, ավելի քան 30 բժիշկների ներկայությամբ պնդեց, որ «հերիք է պատերազմի թեման բարձրացնեք, ի՞նք եք արել որ, ձեր տանը դուք ու Ղարաբաղցիները ապրել եք, ինչ պիտի անեիք որ, ոչ մի հերոսական բան չկա, հերոսները Երեւանցիներն ու Լենինականցիներն են, որ եկել են Ձեր տունը պաշտպանել, թարգեք»:

Մեծարգո պարոն նախագահ,

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, Սյունիքի մարզում բարոյահոգեբանական նորմալ վիճակ վերականգնելու գործում: Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ լարվածությունը լուծելու տարբերակը մարզպետի հրաժարականն է, եւ հեռացումը Սյունիքից: Սյունիքի եւ Ղարաբաղի հերոսները չեն կարող հաշտվել նման մոտեցման հետ»:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել էր նորածնի, այնուհետեւ վերջինիս մոր՝ 26-ամյա Մարինե  Իվանյանի  մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել էր հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Կապանի ԲԿ-ից մեզ հայտնել էին, որ կինը մահացել է արյունահոսության հետեւանքով:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված