Չինաստանում ածխահանքի փլուզման հետեւանքով 9 հանքափոր է զոհվել
ՄիջազգայինՉինաստանի հյուսիսում ածխահանքի փլուզման հետեւանքով 9 հանքափոր է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգում: Աշխատողները հանքում պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարել: Փլուզման հետեւանքով 10 հանքափոր գետնի տակ է մնացել:
Գործակալության տվյալներով՝ մեկ աշխատողի հաջողվել է փրկել, նրան հիվանդանոց են տեղափոխել: Պատահարի պատճառները պարզվում են: