ՎԶԵԲ-ը կհամագործակցի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) անդամ է դարձել դեռ 1992 թվականին և ունի իր բաժնեմասը ՎԶԵԲ-ի կապիտալում: 1992 թվականից առ այսօր Հայաստանի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը միայն դրական աճ է արձանագրել: Այս տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է մոտ կես միլիարդ դոլարի ֆինանսավորում ՝ մի քանի տանսյակ ծրագրեր իրականացնելու համար:
Հայաստանի և ՎԶԵԲ-ի համագործակցության հիմնական ոլորտներն են եղել էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը: ՎԶԵԲ-ը նաև համագործակցում է մի շարք հայաստանյան բանկերի հետ, հիմնականում ՓՄՁ ոլորտում: Սա կարելի է համարել բավականին արդյունավետ համագործակցություն, որն ունի տարիների պատմություն, բայց այս համագործակցությունը պետք է խորացնել:
Այսօր վարչպետ Կարեն Կարապետյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Վարչապետը արդյունավետ է գնահատել ՎԶԵԲ - Հայաստան համագործակցությունը և կարևորել հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով և հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները:
Օրեր առաջ ստեղծված Ռազմավարական ծրագրերի կենտրոնն հենց այս ձևաչափով պետք է աշխատի: Պետք է ստեղծվեն ընդհանուր աշխատանքային խմբեր, ոլորտները վերլուծվեն և ծրագրերի իրականացման համար արդյունավետ ռազմավարություն պետք է մշակվի, ինչը կարծում եմ մենք մոտ ապագայում կտեսնենք: