Վաշինգտոնում տղամարդը Թրամփի հյուրանոցի մոտ փորձել է ինքնահրկիզվել
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի դեմ բողոքող տղամարդը փորձել է իրեն այրել Վաշինգտոնի Trump International Hotel հյուրանոցի հարեւանությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
«Տղամարդն ասաց, որ փորձել է ինքնահրկիզվել՝ բողոքելով Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ»,- նշված է հեռուստաալիքի Twitter-ի էջում:
Տղամարդուն այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: