Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել
ՀասարակությունԲոլիվիայի Տարիխա դեպարտամենտում ուղեւորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանության ղեկավար Ռամիրո Լաֆուենտեն
«Վթարի հետեւանքով 32 մարդ է վիրավորվել: Եվս 13 մարդ զոհվել է, այդ թվում՝ հինգ տղամարդ, վեց կին ու երկու երեխա», - Լաֆուենտեի խոսքերն է մեջբերում ABI-ը:
Ավտոբուսը երթեւեկել է Տարիխա-Կոչաբամբա երթուղով: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել արգելակների հետ կապված խնդիրը: