Արտակարգ դեպք Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. հարբած ուղեւորին բերման են ենթարկել
ՀասարակությունՄոսկվա-Երեւան չվերթի օդանավի ուղեւորներից մեկին հունվարի 16-ին, բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ինքնաթիռի 50-ամյա ուղեւորը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ վեճի է բռնվել անձնակազմի հետ, հայհոյել բորդուղեկցորդներին, սպառնացել հարվածել նրանց։
Օդանավի վարէջքից հետո անձնակազմն ահազանգել է իրավապահներին, որոնք բերման են ենթարկել ուղեւորին։ Նա Ռուսաստանի քաղաքացի է։ NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նշված դեպքով կատարվում է հետաքննություն։