Մեյ. ԵՄ-ի գործընկերների հետ բանակցությունները խիստ կլինեն
ՔաղաքականությունԵՄ-ի գործընկերների հետ բանակցությունները խիստ, բայց փոխզիջումային կլինեն: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է BBC-ն:
«Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան պետք է մասնակցեն Brexit-ի գործընթացին»,- ընդգծել է Մեյը:
Նա հույս է հայտնել, որ Հյուսիսային Իռլանդիան կկարողանա դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Մեյը հավելել է, որ ինքը գնահատում է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ընդհանուր տրանսպորտաին գոտին: