Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներ են իրականացվել. բնությանը հասցվել է 180 հազար դրամից ավելի վնաս
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.01.2017 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում շրջակա միջավայրին 183300 դրամի վնաս է հասցվել: Բուսական աշխարհի պահպանության ոլորտին պատճառվել է 183300 դրամ գումարի վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 12 ծառի ապօրինի հատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 183300 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտի վերաբերյալ էլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 19 հատ (7,5 կգ) սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 600 հազար դրամ: