Le Figaro. «Ազգային ճակատը» 14 մլն եվրո է փնտրում Մարին Լե Պենի ընտրարշավի համար
ՄիջազգայինՖրանսիական «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը ղեկավարում է Մարին Լե Պենը, ընտրարշավի ֆինանսավորման միջոցներ է փնտրում, հայտնում է Le Figaro–ն։
«Մարին Լե Պենի կուսակցությունը 6 մլն եվրոյի կարիք ունի նախագահական արշավը ֆինանսավորելու համար, եւս 8 մլն եվրո էլ պետք է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների քարոզարշավի համար»,– գրում է պարբերականը՝ վկայակոչելով կուսակցության գանձապետ Վալլերան դե Սեն Ժյուստին։
Նրա խոսքով՝ այդ արշավները ընդհանուր առմամբ 20 մլն եվրո են պահանջում, սակայն 6 մլն եվրոն կուսակցությունը ստացել է Ժան Մարի Լե Պենի հիմնած Cotelec ֆոնդից։