Լեհաստանում սառնամանիքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 85-ի
Ուշադրության կենտրոնումԼեհաստանում մեկ օրվա ընթացքում 2 մարդ է մահացել ցրտահարությունից: Այսպիսով, 2016 թվականի նոյեմբերի 1-ից ի վեր սառնամանիքի հետեւանքով մահացածների թիվն այս երկրում հասել է 85-ի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Լեհաստանի անվտանգության կառավարական կենտրոնը:
Ըստ PAP գործակալության՝ նոր զոհերը Նիժնեսիլեզսկի եւ Լոջինսկի շրջաններից են:
Լեհաստանում ուժեղ սառնամանիքներ են հունվարի առաջին կեսից: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է -37 աստիճանի: Այս երկրում նվազագույն ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել 1940 թվականին՝ -41 աստիճան: